Երևանի քաղաքապետարանը, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում ստեղծում է իր տեսակով եզակի քաղաքային զբոսայգի։
Նոր զբոսայգին զբաղեցնելու է շուրջ 4.2 հա տարածք և ներառելու է կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ ու հեծանվուղիներ։