Վրացական ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Ամերիաբանկի բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու վերաբերյալ։ Գործարքի գումարը կազմում է 303,6 մլն դոլար։ Գործարքի վերջնական ավարտից հետո Ամերիաբանկը կշարունակի աշխատել գործող ղեկավարության հետ՝ որպես Bank of Georgia խմբի մաս: Հայկական Ամերիաբանկը հաստատել է Լոնդոնում գրանցված Bank of Georgia Group-ի կողմից իր բաժնետոմսերի գնումը։ Գործարքի համաձայն՝ վրաց-բրիտանական ընկերությունը կդառնա բանկի հիմնական բաժնետերը, սակայն EBRD-ն կպահպանի դրա 10% բաժնեմասը։ Գործարքի նախագիծը հավանության է արժանացել բրիտանական ֆինանսական շուկայի կարգավորող մարմնի կողմից, որից հետո անհրաժեշտ է ՀՀ Կենտրոնական բանկի համաձայնությունը։ Գործարքի ավարտից հետո Ամերիաբանկը նոր հնարավորություններ կունենա միջազգային ֆինանսական շուկաներից կապիտալ ներգրավելու համար։ Bank of Georgia Group-ի բաժնետերերի թվում են աշխարհի մի շարք խոշորագույն ֆինանսական ընկերություններ (JP Morgan, BlackRock, Vanguard Group, Schroders, Norges Bank Investment Management և այլն): Բանկի ակտիվները գնահատվում են 9,6 մլրդ դոլար։ Ներկայումս Ամերիաբանկի բաժնետերերն են Իմաստ Գրուպը (բաժնետոմսերի 48,82%-ը, հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը), ՎԶԵԲ-ը (17,71%), Ասիական զարգացման բանկը (13,91%) և ESPS խումբը (12,05%):