Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետ չվերթեր է սպասարկելու դեպի Լառնակա, Կիպրոս: Չվերթերն իրականացնելու է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված: