USD382.51EUR445.43RUB4.7582

Apple-ը 2026-ին կթողարկի իր առաջին ծալվող iPhone-ը

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի տեղեկացմամբ՝ Apple-ը պատրաստում է իր առաջին ծալվող iPhone-ը, որը պաշտոնապես կներկայացվի 2026 թվականին։

Նոր սմարթֆոնը կբացվի գրքի պես և կունենա 5.5 դյույմանոց արտաքին և 7.8 դյույմանոց ներքին էկրան։ Սարքը կթողարկվի iPhone 18 շարքի շրջանակում և կարժենա մոտ 2000 դոլար։

Հատկություններ․

  • չորս տեսախցիկ (երկու հիմնական, մեկ արտաքին և մեկ ներքին),
  • Touch ID համակարգ՝ տեղադրված կողային կոճակում (Face ID չի լինելու),
  • նոր Apple C2 բջջային մոդեմ,
  • մոտ 5.5 մմ հաստություն, ինչը կդարձնի այն ամենաբարակ iPhone-ը,
  • SIM քարտի բնիկ չի նախատեսվի։

Apple-ը մտադիր է նորույթով մրցակցել շուկայում արդեն գործող Fold-տիպի սմարթֆոնների հետ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ