USD382.51EUR445.43RUB4.7582

Օգոստոսին Ռուսաստան է արտահանվել Հայաստանից ավելի քան 2400 բեռնատար ապրանք

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ օգոստոսին Ռուսաստան է մտել Հայաստանից արտահանված ապրանքներով 2427 բեռնատար, կամ օրական միջինը 101 բեռնատար։

Բեռների հիմնական բաժանումը հետևյալն է․

  • 610 բեռնատար՝ խմիչքներ,
  • 447 բեռնատար՝ մրգեր,
  • 315 բեռնատար՝ բանջարեղեն,
  • 234 բեռնատար՝ պեռլիտային ավազ,
  • 141 բեռնատար՝ ծառեր և բույսեր,
  • 84 բեռնատար՝ վերամշակված մրգեր և բանջարեղեն,
  • 79 բեռնատար՝ էլեկտրական և մեխանիկական սարքավորումներ,
  • 75 բեռնատար՝ քարե և գիպսե արտադրանք,
  • 68 բեռնատար՝ ձուկ,
  • 21 բեռնատար՝ ծխախոտային արտադրանք,
  • 19 բեռնատար՝ կաթնամթերք,
  • 16 բեռնատար՝ տրիկոտաժ։

Այսպիսով, օգոստոսին հայկական արտահանման զգալի մասն ապահովվել է գյուղմթերքներով և խմիչքներով։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ