USD382.25EUR442.61RUB4.7549

71 միջազգային կորպորացիա ՀՀ բյուջե է վճարել 3.1 մլրդ դրամ հարկ՝ e-VAT համակարգի միջոցով

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման բազան կազմել է շուրջ 15.6 մլրդ դրամ, որից հաշվարկվել է պետբյուջե վճարման ենթակա ավելի քան 3.1 մլրդ դրամ ԱԱՀ։ Տեղեկությունը հրապարակել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ «e-VAT» համակարգից արդեն օգտվել է 71 խոշոր միջազգային կազմակերպություն։

Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն ավելացնել պետական եկամուտները, այլև բարձրացնել հարկային համակարգի թափանցիկությունը։

Հայաստանի բյուջեին այժմ նպաստում են այնպիսի գլոբալ հարթակներ, ինչպիսիք են Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ կորպորացիաներ։

«Այս կազմակերպությունների ծառայություններից օգտվելով՝ Դուք նույնպես մասնակցում եք Հայաստանի պետական եկամուտների ավելացմանը», – նշել է Հակոբյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ