USD382.25EUR442.61RUB4.7549

2025-ին 2046 ընտանիք ստացել է բնակապահովման աջակցություն՝ 1․65 մլրդ դրամի չափով

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թվականին աջակցություն է ստացել 2046 շահառու, որոնց վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել արդեն 14,167 ընտանիք, և ընդհանուր վճարումները կազմել են մոտ 10 մլրդ 264 մլն դրամ։

📌 Ծրագրի շրջանակում պետությունը միանվագ աջակցություն է տրամադրում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

➡️ Ծրագրի պայմաններին ու դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ