USD382.65EUR445.56RUB4.7305

Հայաստանը և Պակիստանը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանը և Պակիստանը պաշտոնապես հաստատել են դիվանագիտական հարաբերություններ։ Համատեղ հայտարարությունը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում։

Սա պատմական քայլ է, քանի որ Պակիստանը մինչև այժմ չէր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է նոր էջ բացել երկու երկրների միջև հարաբերություններում և հիմք դնել քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության զարգացման համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ