Հայաստանի քաղաքացիները կկարողանան այցելել Ղազախստան՝ սահմանային հսկողության ժամանակ ներկայացնելով միայն անձը հաստատող քարտ (ID քարտ)։ Նմանատիպ ընթացակարգ կգործի նաև ղազախ քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելիս։
Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսը հաստատել է երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը։
Հայաստանի և Ղազախստանի միջև առանց վիզայի ճանապարհորդությունը գործում է դեռևս 2008 թվականից։