USD382.77EUR447.46RUB4.7

Չինաստանը կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ։

Հան Ճենը բարձր է գնահատել Փաշինյանի այցը Չինաստան և ընդգծել, որ ՀՀ վարչապետի և Սի Ցզինպինի հանդիպման արդյունքում հաստատված ռազմավարական գործընկերությունը նոր փուլ է երկու երկրների հարաբերություններում․

«Չինաստանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը, և վարչապետի այցը այս առումով ունի առանցքային նշանակություն»,– նշել է Հան Ճենը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի խորացման համար։ Վարչապետը շեշտել է, որ վերջին տարիներին համագործակցությունը դինամիկ զարգանում է քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան–Չինաստան համագործակցությունը կշարունակի զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ