Մ-1 միջպետական մայրուղուց դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։
Նախագիծը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ աշխատանքները համակարգում է Ճանապարհային դեպարտամենտը։
Վերանորոգված ճանապարհը զգալիորեն կբարելավի օդանավակայանի մատչելիությունը և կթեթևացնի երթևեկությունը դեպի Գյումրիի կարևորագույն տրանսպորտային հանգույց։