USD382.95EUR450.04RUB4.6006
Search
Close this search box.

Երևանում ուղեվարձի չվճարման համար տուգանվել է 354 քաղաքացի

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ 2025 թվականին մայրաքաղաքում տրանսպորտի վճարումների վերահսկողության ընթացքում 354 քաղաքացի տուգանվել է ուղեվարձը չվճարելու համար։

Տվյալների համաձայն՝

  • 227 ուղևոր երթևեկել է առանց տոմսի,
  • 48-ը օգտվել է արտոնություն ունեցող այլ անձանց քարտերից,
  • 79 քաղաքացի վճարումն իրականացրել է միայն ծառայության աշխատակիցների հորդորից հետո։

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դատարանի որոշմամբ 5 տուգանք բեկանվել է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ