Ռուսական «True Gamers» էլեկտրոնային սպորտային ակումբների ցանցը Սաուդյան Արաբիայում բիզնեսի զարգացման համար ներգրավել է 45 միլիոն դոլարի ներդրում։ Ընկերությունը հինգ տարվա ընթացքում գումար է ստացել ավելի քան 150 էլեկտրոնային սպորտային ասպարեզ բացելու համար: Ըստ True Gamers-ի, Սաուդյան Արաբիայի խաղերի շուկան մինչև 2026 թվականը կհասնի գրեթե 2,8 միլիարդ դոլարի: Ներկայումս տարածաշրջանում կա մոտ 21 միլիոն խաղացող, ինչը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 58%-ը: