USD382.95EUR450.04RUB4.6006

Երևանը կհյուրընկալի Հայաստան–Իրան–Հնդկաստան եռակողմ հանդիպումը Հյուսիս–Հարավ երկաթուղու և Չաբահար նավահանգստի շուրջ

2025 թվականին Երևանում նախատեսվում է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված Հյուսիս–Հարավ միջպետական երկաթուղու նախագծի իրականացմանը և Չաբահար նավահանգստի զարգացմանը։

Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին Թեհրանում արդեն կայացել է եռակողմ խորհրդակցությունների երրորդ փուլը, որի ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հատկապես տրանսպորտի, Հայաստանի «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության և Չաբահարի ռազմավարական դիրքի արդյունավետ օգտագործման ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ