USD382.49EUR447.51RUB4.5057

Top 50-ում տեղ գտած չինական համալսարաններ

✅Վերջին շրջանում շատ ծնողներ են հարցնում Top 50-ում տեղ գտած չինական համալսարաններ ընդունվելու կարգի մասին;
Փորձեմ մի քանի քայլով նկարագրել ընթացքը.
Shanghai Ranking-ի լավագույն 50 համասլարնների շարքում տեղ գտած չինական համալսարաններ.
Tsinghua University- 18
Peking University- 23
Zhejiang University-24
Shanghai Jiao Tong University-30
University of science and technology of China- 40
Fudan University -41

✅Չինաստանի լավագույն համալսարաններ ընդունվելու համար անհրաժեշտ է պատրաստվել հետևյալ հիմնական քայլերին.

  1. Ակադեմիական առաջադիմություն
    Բարձր գնահատականներ դպրոցում կամ նախորդ ուսումնական հաստատությունում
  2. Չինարեն լեզվի իմացություն – HSK (Hanyu Shuiping Kaoshi) վկայական, սովորաբար HSK 4 կամ HSK 5 մակարդակ / չինարեն լեզվով ծրագրերի համար/
  3. Անգլերենի իմացություն – հիմանականում IELTS կամ TOEFL / անգլերեն լեզվով ծրագրերի համար/
  4. Որոշ համալսարաններ պահանջում են GMAT քննություն՝կախված ընտրած ծրագրից
  5. Ընտրել համալսարան և մասնագիտություն
    Ուսումնասիրել Tsinghua University, Peking University և առաջատար համալսարանների ծրագրերը
  6. Պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը
    · Անձնագիր
    · Կրթական փաստաթղթեր (ատեստատ, դիպլոմ)
    · Լեզվական վկայականներ (HSK, TOEFL/IELTS եթե անհրաժեշտ է)
    . Կամավորության վկայականներ
    · Անձնական երաշխավորագրեր և առաջարկությունների նամակներ
  7. Մեծամասնություն համալսարաններն ընդունում են դիմումներ առցանց պորտալների միջոցով
  8. Մասնակցել ընդունելության քննություններին/հարցազրույցին

Ֆինանսական մասը շատ մոտավոր

· Ուսման վարձը տարեկան կազմում է մոտ $6000-15000
· Կան կրթաթոշակային ծրագրեր միջազգային ուսանողների համար
· Ապրելու ամսական ծախսերը $500-1,000

Կրթաթոշակների համար

· Չինաստանի կառավարության կրթաթոշակների պորտալ (CSC Scholarship)
· Յուրաքանչյուր համալսարանի պաշտոնական կայքեր
· Չինաստանում ուսանողների համար նախատեսված պորտալներ

P.S. Խորհուրդ եմ տալիս դիմել մի քանի համալսարանների միաժամանակ և ուշադիր ուսումնասիրել յուրաքանչյուր համալսարանի կոնկրետ պահանջները: Հաշվի առնել , որ այս համալսարաններ ընդունելության մրցույթը բավականին մեծ է:

Գ. Սարգսյան

Կիսվել :

Նմանատիպ նորություններ