USD382.49EUR447.51RUB4.5057

Մոնղոլիա արտահանվող հայկական ապրանքների մաքսատուրքերը կտրուկ կնվազեն

Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը կնվազի 7.5%-ից մինչև 1.2%, ինչը վերաբերում է մեր երկրի արտահանման մոտ 98%-ին։

Արտոնությունները դառնում են հնարավոր՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ, որն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։

Փաստաթղթով նախատեսվում է ոչ միայն մաքսատուրքերի նվազեցում, այլ նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցում։ Ընդհանուր առմամբ արտոնյալ ռեժիմը կգործի 367 ապրանքային խմբի համար՝ ներառյալ հայկական կոնյակը, ծխախոտը, շոկոլադը, հանքային ջուրը և պահածոյացված մրգերը։

Համաձայնագիրը կնքվում է երեք տարով, երկարաձգման հնարավորությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ