ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հնարավորությունը, ըստ որի՝ արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունը կդառնա պարտադիր արդեն 2026 թվականից։
Ներկայումս օրենքը սահմանում է, որ պահանջը պետք է գործի սկսած 2030-ից, սակայն նախարարության կարծիքով այդ ժամկետը չափազանց ուշ է։ Նոր առաջարկով վերջնաժամկետը կտեղափոխվի մոտ չորս տարով շուտ։