USD382.75EUR447.21RUB4.5008

Սյունիքում ճանապարհաշինական ընկերությունը ապօրինի շահագործել է պատմամշակութային հուշարձանի տարածքում ավազահանք

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում գործող ճանապարհաշինական ընկերությունը առանց թույլտվության շահագործել է «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքում գտնվող ավազահանքը։

Ըստ նախաքննության՝ ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի արդյունահանել է շուրջ 5000 խմ ավազակոպճային զանգված։

Քրեական վարույթի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը վերականգնվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ