ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել մի շարք նոր մարզադաշտեր, որոնք լիովին կհամապատասխանեն ՈՒԵՖԱ-ի պահանջներին։
Մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունը Վրաստանի հետ համատեղ անցկացնելու նպատակով՝ ապագա Ակադեմգորոդոկում ծրագրվում է 35 հազար հանդիսականի տարողությամբ մարզադաշտի կառուցում։
Բացի դրանից՝ նախատեսվում է
- վերակառուցել և ընդլայնել Վանաձորի մարզադաշտը,
 - քննարկվում է Շիրակում նոր մարզադաշտի կառուցման նախագիծ,
 - մասնավոր ներդրող է ներկայացրել մարզադաշտի կառուցման առաջարկ Էջմիածնում,
 - իսկ Իջևանում նման ծրագիրը հետաձգվել է հողի կայունության խնդիրների պատճառով։
 
Անդրեասյանը նաև նշեց, որ
- Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքում Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ քննարկվում է լողավազանի վերականգնման և տարածքի բարեկարգման հարցը,
 - «Հրազդան» մարզադաշտի վերականգնումը չի դիտարկվում, քանի որ այն մասնավոր սեփականություն է և վերակառուցման ծախսերը անհամաչափ մեծ կլինեն,
 - «Սպարտակ» մարզադաշտը չի քանդվի․ այն սեկվեստրացվել է, և հարակից հողերի սեփականաշնորհման գործի շրջանակում բացառվում է դրա վերափոխումը բարձրահարկերի։