Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 🛫 կառավարական ինքնաթիռից հետո նաև հայկական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ իրականացնել Ադրբեջանի օդային տարածքով։
Թեև այդ տարածքը նախկինում էլ պաշտոնապես թույլատրված էր, հայկական ավիափոխադրողները անվտանգության նկատառումներով երկար ժամանակ խուսափում էին նման երթուղիներից՝ նախընտրելով շրջանցող և ավելի երկար ճանապարհներ։