USD383.12EUR450.36RUB4.6192

Երևանում այս տարի արդեն պատվաստվել և վերապատվաստվել է ավելի քան 2100 թափառող շուն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2025 թվականի սկզբից մինչ օրս շուրջ 2130 թափառող շուն պատվաստվել և վերապատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ։

Պատվաստումները իրականացվում են «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Քաղաքապետարանը հիշեցնում է, որ կատաղությունը վտանգավոր հիվանդություն է, սակայն այն հնարավոր է կանխարգելել։

«Կատաղության դեմ պատվաստումը կենդանուն դարձնում է ավելի անվտանգ։ Կծվածության դեպքում նույնպես անհրաժեշտ է անմիջապես անցնել պատվաստում», — ընդգծում են քաղաքապետարանից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ