USD383.12EUR450.36RUB4.6192

SLG Agro-ն Դալարիկում կստեղծի 340 հազար նեկտարինի և սալորենու ինտենսիվ այգիներ

SLG Agro ընկերությունը Դալարիկ գյուղում (Արմավիրի մարզ) պատրաստվում է տնկել շուրջ 340,000 նեկտարինի և սալորենու ծառ։ Նոր ինտենսիվ այգիները կծավալվեն 207 հեկտար տարածքի վրա՝ ապահովված կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան համակարգերով։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 միլիոն դոլար։ Կառավարության որոշմամբ ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր հեկտարի վրա կտեղադրվի մոտ 1,640 ծառ, իսկ մինչև 2026 թվականը կստեղծվի 150 նոր աշխատատեղ։

Նշենք, որ այս ծրագրով շարունակվում է Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացումը․ մինչ օրս արդեն հաստատվել է ավելի քան 8,000 հեկտար ինտենսիվ այգիների ստեղծում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ