USD383.12EUR450.36RUB4.6192

Երևանում հիմնանորոգվել է երեք առողջապահական կենտրոն, ծրագիրը շարունակվում է

Երևանում այս տարի արդեն հիմնանորոգվել է երեք առողջապահական կենտրոն, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է վերականգնել և արդիականացնել վեց կենտրոն։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ առողջապահական ոլորտում բարեփոխումները շարունակական են լինելու։ Շտապօգնության ծառայությունը 2025-ին կհամալրվի ևս յոթ նոր մեքենայով, ինչը հնարավորություն կտա բարելավել արձագանքման արագությունն ու ծառայության որակը։

«Եթե երեք տարի առաջ շտապօգնության զանգերի սպասարկման ցուցանիշը մտահոգիչ էր, ապա այժմ այն հասել է 100 տոկոսի», – ընդգծել է Ավինյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ