USD376.82EUR443.25RUB4.9008

ՆԳՆ-ն գործարկել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ գործարկվել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը։ Հարթակի նպատակն է քաղաքացիներին ժամանակին իրազեկել կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովել նրանց անվտանգությունը թվային միջավայրում։

Ալիքում կանոնավոր կերպով կտեղադրվեն օգտակար խորհուրդներ, տեղեկատվություն կիբեռհանցագործությունների վերաբերյալ, ինչպես նաև պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։

Էջը կառավարվում է ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ