Երևանում կբացվի Կոնֆուցիուսի համալսարանը, որը մասնագիտանալու է չինական լեզվի և մշակույթի ուսումնասիրության, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ակադեմիական ու տնտեսական կապերի զարգացման գործում։
Համագործակցության հուշագիրը ստորագրել են Հայաստանի մշակույթի համալսարանի ռեկտոր Տաթևիկ Կյուրեղյանը և Տյանցզինի առևտրի համալսարանի փոխնախագահ Գուի Ցյանը։
Տյանցզինի համալսարանի պրոֆեսոր Հուանգ Լեպինգի խոսքով՝ համալսարանի բացումը միայն առաջին քայլն է․ նախատեսվում է կրթության ոլորտում իրականացնել ուսանողների և դասախոսների փոխանակման նոր ծրագրեր։