USD383.12EUR452.35RUB4.6276

Օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 334 հազար զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի օգոստոսի զբոսաշրջային հոսքի տվյալները։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ, ինչը զգալի աճ է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ 2024-ի օգոստոսին այդ թիվը կազմել էր 300,919։

Տարվա առաջին ութ ամիսներին՝ հունվարից օգոստոսը ներառյալ, զբոսաշրջային այցելությունների ամենամեծ մասնաբաժինը գրանցվել է Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։

Զբոսաշրջության կոմիտեն նաև հրապարակել է հավելյալ վիճակագրություն՝ ըստ երկրների, ինչպես նաև այցելուների սեռի և տարիքային խմբերի։ Տվյալները ստացվել են ՀՀ սահմանային անցակետերում գրանցված այցելությունների հիման վրա։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ