USD383.12EUR452.35RUB4.6276

Սեպտեմբերի 20-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կաշխատի նաև շաբաթ օրը

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) Երևանի և մարզային մի շարք ստորաբաժանումներ սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, կշարունակեն քաղաքացիներին սպասարկել։

Ծառայությունը հայտնում է, որ այդ օրը քաղաքացիները հնարավորություն կունենան դիմել նույնականացման քարտերի ստացման, ինչպես նաև տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման համար։

Սպասարկումը կիրականացվի երկու ձևաչափով՝ նախապես օնլայն հերթագրման կամ կենդանի հերթի միջոցով։

Ծառայությունները հասանելի կլինեն ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում․

  • Երևանի բոլոր ստորաբաժանումներ
  • Աբովյան
  • Եղվարդ
  • Հրազդան
  • Աշտարակ
  • Ապարան
  • Արմավիր
  • Վաղարշապատ
  • Մասիս
  • Վեդի
  • Արտաշատ

Կիսվել :

Նմանատիպ նորություններ