USD383.12EUR452.35RUB4.6276

Սեպտեմբերի 19-ին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում են կտրուկ եղանակային փոփոխություններ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ Երևանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 20-ին և 22-ին կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Միաժամանակ սեպտեմբերի 18-ի երեկոյան և 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Սեպտեմբերի 19-ին մայրաքաղաքում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-17 մ/վ։

Մարզերում տեղումները կսկսվեն սեպտեմբերի 17-ի ցերեկը և կտևեն մինչև 22-ը՝ առավել ինտենսիվ դառնալով սեպտեմբերի 19-ի ցերեկը, երբ անձրև և ամպրոպ կտեղա շրջանների մեծ մասում։ Տեղային ամպրոպների ուղեկցությամբ հնարավոր է քամու ուժգնացում և կարկուտ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կտրուկ կնվազի՝ 7-9 աստիճանով։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ