USD382.94EUR453.25RUB4.6143

Խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա․ Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա։ Նախարարը Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից հրապարակած տեսանյութում ներկայացրել է բերքահավաքի ընթացքը՝ ընդգծելով, որ ֆերմերները գոհ են ինչպես գնից, այնպես էլ մթերման կազմակերպվածությունից։

«Խաղողի ամբողջ բերքը բավականին նորմալ գներով կմթերվի, նաև ֆերմերներն են բավականին գոհ պրոցեսից։ Այգին ամբողջությամբ կաթիլային ոռոգմամբ է ոռոգվում, և ֆերմերը օգտվել է կառավարության ծրագրից․ 0 տոկոս տոկոսադրույքով վարկը վերցրել է, նպատակային օգտագործել է։ Այժմ այգում աշխատանքային ֆանտաստիկ եռուզեռ է», — նշել է Պապոյանը։

Նախարարը հավելել է, որ կառավարության աջակցության ծրագրերը նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը և ֆերմերների եկամուտների կայունացմանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ