Մայրաքաղաքում շարունակվում է առաջնահերթ վերակառուցման ենթակա կոյուղագծերի արդիականացման ծրագիրը, որը ներառում է 9 վարչական շրջանի 22 հասցե։ Ծրագրի ֆինանսավորումն ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն ավարտվել են մեծ և փոքր ծավալի կոյուղագծերի կառուցման աշխատանքները 12 հասցեում։ Դրանք գտնվում են այն բնակելի տարածքներում, որտեղ ստեղծումից ի վեր երբեք չի գործել կոյուղատար համակարգ։
Նշվում է, որ նմանօրինակ 83 հասցեներից արդեն իսկ լուծում է ստացել 12-ը։ Դրանց թվում է նաև Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասը, որտեղ կառուցվել է շուրջ 4,5 կմ երկարությամբ կոյուղագիծ։
Ծրագիրը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի բնակելի պայմանների բարելավման և հիգիենիկ միջավայրի ապահովման համար։