USD382.59EUR452.83RUB4.6184

Նիդեռլանդները 14 մլն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ծրագրերին

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դավիդ վան Վիլը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո։

Ֆինանսական աջակցությունը նախատեսված է բնակարանային ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են տեղահանվածների սոցիալական պայմանների բարելավմանը և կայուն ինտեգրմանը։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին հումանիտար և զարգացման ծրագրերում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ