ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարությամբ՝ կառավարությունը հաստատել է ծրագիր, որով Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի ստանդարտներին համապատասխան գերժամանակակից ստադիոն՝ մոտ 15․000 հանդիսատեսի համար։
Նախագիծը կարժենա մի քանի տասնյակ միլիոն դոլար և կներառի ոչ միայն ստադիոն, այլև ամբողջական սպորտային ու կրթական համալիր․
- բարձրակարգ հյուրանոցային համալիր,
- փակ մարզադաշտ,
- հանրակրթական դպրոց,
- սպորտային մարզասրահ,
- լողավազան,
- գիշերակացի հանրակացարան,
- ֆուտբոլային ակադեմիա,
- 4–6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։
«Նոա» ակումբը վերջին տարիներին կատարում է խոշոր ներդրումներ հայկական ֆուտբոլում։ Այս տարի արդեն նախատեսվում է բացել նաև առաջին թիմի մարզական համալիրի դռները։
📌 Ներկայացված լուսանկարը պայմանական է, գեներացված AI-ով։