Կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Նոահ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերի կողմից նախաձեռնված խոշոր ներդրումային ծրագրին։ Ակումբին պատկանող «Պատկերացրեք, որ Երևանը» ընկերությունը Էջմիածնում ձեռք կբերի 23 հեկտար հողատարածք, որտեղ նախատեսվում է կառուցել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան միջազգային մարզադաշտ՝ շուրջ 15․000 հանդիսատեսի համար։
📌 Նախագծի նախագծման աշխատանքները վստահվելու են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի մասնագիտացված ընկերություններին։
Բացի հիմնական մարզադաշտից, ծրագրով նախատեսվում է․
- քաղաքի ֆուտբոլային ակադեմիայի վերակառուցում,
- լրացուցիչ մարզադաշտեր,
- մարզական ֆիթնես կենտրոն,
- լողավազան,
- հանրակացարաններ (այդ թվում՝ գիշերակացի համար),
- բարձրակարգ հյուրանոցային համալիր։
💰 Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի շուրջ 7.2 միլիարդ դրամ (մոտ 18.7 մլն դոլար)։