USD382.59EUR452.83RUB4.6184
Search
Close this search box.

Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չեն մնա․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտնել է, որ մայրաքաղաքի տրոլեյբուսային պարկը ամբողջությամբ կթարմացվի։

«Ունենք կայացած մրցույթ, արդեն գնված 30 տրոլեյբուս, իսկ այս 45 նոր տրոլեյբուսը, որոնք կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջապես կթարմացնի մեր պարկը։ Այլևս քաղաքում չենք ունենա հին տրոլեյբուսներ։ 2026թ․ առաջին եռամսյակում բոլոր նոր տրոլեյբուսներն արդեն կլինեն Երևանում», — ասել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ վերջին տարիներին ձեռք է բերվել նաև 87 հատ 12 մետրանոց ավտոբուս, 562 հատ 8.6 մետրանոց ավտոբուս և 30 նոր տրոլեյբուս, որոնք գծերից անջատ կարող են անցնել մինչև 60 կմ։

Ավինյանը շեշտել է, որ Երևանի բոլոր ապագա գնումները կկատարվեն բացառապես էլեկտրական շարժակազմերի համար․ «Մենք այլևս չենք էլ քննարկում ներքին այրման շարժիչով կամ նույնիսկ գազով աշխատող ավտոբուսներ գնելը»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ