USD382.59EUR452.83RUB4.6184

2026-ին կարող ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը.Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ արդեն պատրաստ է մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը, որն անցել է բոլոր փորձաքննությունները։

«Այն բաժանել ենք երեք փուլի․

1️⃣ «Բարեկամություն» մետրոյից մինչև կիրճ թունելային հատվածի կառուցում,

2️⃣ կամրջի կառուցում,

3️⃣ կամրջից թունել դեպի կայարան և բուն կայարանի կառուցում», — ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ շինարարության մրցույթը հայտարարվելու է երեք լոտով, և գործընթացին ներգրավվելու մասին տեղեկացվելու են բոլոր խոշոր ընկերությունները։

Ավինյանը հավելել է, որ շինարարությունը հնարավոր է սկսել 2026-ին, իսկ կայարանի շահագործումից հետո մետրոյի ուղևորահոսքը կաճի շուրջ 25%-ով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ