USD382.85EUR450.23RUB4.5938

Հայաստանը բարձրացել է ՄԱԿ-ի նորարարության համաշխարհային ինդեքսում

ՄԱԿ-ի Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության (WIPO) կողմից հրապարակված 2025 թվականի գլոբալ նորարարության ինդեքսում Հայաստանը գրավել է 59-րդ տեղը։

📈 Համեմատաբար․

  • 2024-ին Հայաստանը զբաղեցնում էր 63-րդ հորիզոնականը,
  • 2023-ին՝ 72-րդ։

Այսպիսով, երկիրը երկու տարում բարձրացել է 13 հորիզոնականով։

Ինդեքսում երկրները համեմատվում են յոթ պարամետրերով, որոնք բաժանված են երկու ենթադասերի՝

🔹 Նորարարական ռեսուրսներ – հաստատություններ, մարդկային կապիտալ և հետազոտություններ, ենթակառուցվածքներ, շուկայի զարգացում, բիզնեսի զարգացում։

🔹 Նորարարական արդյունքներ – տեխնոլոգիաների և գիտելիքների տնտեսության զարգացում, ստեղծագործական արդյունքներ։

➡️ Սա վկայում է, որ Հայաստանը վերջին տարիներին ունի նկատելի առաջընթաց նորարարության ոլորտում՝ թե՛ ռեսուրսների, թե՛ արդյունքների մասով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ