USD382.67EUR444.93RUB4.8445

Երևանում գրանցվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի մի շարք օրերին Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոն – սեպտեմբերի 10-11 և 15-16
  • Շենգավիթ – սեպտեմբերի 10-11 և 15
  • Նոր Նորք – սեպտեմբերի 11 և 15-16
  • Արաբկիր – սեպտեմբերի 11

Միաժամանակ, ազոտի երկօքսիդի (NO₂) պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային մակարդակը՝

  • Կենտրոնում՝ սեպտեմբերի 10-12 և 15
  • Նոր Նորքում՝ սեպտեմբերի 15-16
  • Արաբկիրում՝ սեպտեմբերի 15

Շենգավիթում այս ցուցանիշը սահմանը չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի (SO₂) պարունակությունը չի անցել թույլատրելի սահմանը։

Նման օրերին խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել բացօթյա ֆիզիկական ակտիվությունը, հատկապես՝ երեխաների, տարեցների և շնչառական խնդիրներ ունեցող անձանց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ