Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ սեպտեմբերի 22-ից մի շարք փողոցներում հետիոտնային անցումները կկարգավորվեն «հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով։
Նոր լուսացույցներ տեղադրվել են հետևյալ հասցեներում․
- Անդրանիկի փողոց՝ հ․75/10, 39/10 հասցեներին հարակից
- Պարույր Սևակի փ․՝ հ․8 և 8/2 միջնամաս
- Հալաբյան փողոց՝ պոլիկլինիկայի մոտ
- Սարկավագի փողոց՝ հ․14 (Հայ-չինական դպրոց)
- Տիգրան Պետրոսյան փ․՝ 20 պոլիկլինիկա
- Դավիթ Բեկի փ․՝ հ․106/5 (ՀՔԲ մոտակայքում)
- Հրաչյա Թամրազյան – Ռիգայի փողոցների խաչմերուկ
- Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց
- Խաչիկ Դաշտենցի – Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ
- Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց
📌 Այս համակարգը թույլ է տալիս հետիոտններին լուսացույցի կոճակը սեղմելով կանչել կանաչ լույս, ինչը նպաստում է ինչպես անցման անվտանգության, այնպես էլ երթևեկության հոսքի կարգավորմանը։