Եվրոպական Միությունը կտրամադրի 200 միլիոն եվրոյից ավել ֆինանսավորում «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
📌 «Ես մեծ պատիվ եմ համարում հայտարարել «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ փուլի համար ֆինանսավորման հատկացման մասին։ Այս ֆինանսավորումը հնարավորություն կտա ավելացնել ներդրումները կապի, դիմադրողականության և բիզնեսի զարգացման ոլորտներում։ Սա ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը հստակ բարեփոխումների օրակարգին հիմնական ոլորտներում», – նշել է Կոսը։
🔹 Նոր փուլով ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տրանսպորտի, թվայնացման, առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով։ Միջոցառումները կիրականացվեն նաև «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։
💶 Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլի շրջանակում ԵՄ-ն արդեն ապահովել էր շուրջ 270 միլիոն եվրոյի ներդրում։