USD382.68EUR442.8RUB4.7105

ՆԳՆ զգուշացնում է ֆիշինգային հարձակումների մասին

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է լինել զգոն․

Եթե «Facebook» կամ «Instagram» սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում՝

  • կանոնների խախտման,
  • հաշվի արգելափակման,
  • կամ վերաակտիվացման մասին,

և առաջարկվում է անցնել ուղարկված հղումով ու մուտքագրել Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը, ՉՎՍՏԱՀԵՔ։

👉 Իրականում հանցագործները ստեղծում են սոցիալական ցանցերին նմանվող ֆիշինգային կայքեր, որպեսզի ստանան Ձեր տվյալները, մուտք գործեն հաշիվներ, զրկեն Ձեզ հասանելիությունից և օգտագործեն դրանք հանցավոր գործողությունների համար (շորթում, խարդախություն և այլն)։

✅ Հիշեք․

«Facebook» և «Instagram» պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր կամ մուտքագրել գաղտնաբառ։

Պաշտպանեք Ձեր հաշիվները։ 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ