USD382.68EUR442.8RUB4.7105

ՆԳՆ զգուշացնում է․ չտրամադրել բանկային տվյալներ

ՆԳՆ-ն հայտնում է՝ վերջին շրջանում խաբեբաները զանգահարում են քաղաքացիներին WhatsApp, Viber և նման հավելվածներով՝ ներկայանալով բանկի անունից։

Նրանք ասում են, թե ձեր անվամբ վարկ է ձևակերպվել կամ անվտանգության խնդիր է առաջացել և ի վերջո պահանջում են․

  • 📩 մուտքանուն և գաղտնաբառ (ուղարկված հղումով),
  • 🔑 SMS-ով ստացված բանկային կոդ։

👉 Իրականում հանցագործները մուտք են գործում ձեր հաշիվ, փոխում գաղտնաբառը, զրկում ձեզ հասանելիությունից և հափշտակում գումարները, այդ թվում՝ ձեր անվամբ ձևակերպված վարկերից։

✅ Հիշեք․ բանկի իրական աշխատակիցները

  • ☎️ զանգահարում են հայերենով,
  • 🚫 երբեք չեն զանգահարում հավելվածներով,
  • 🚫 չեն ուղարկում հղումներ,
  • 🚫 չեն պահանջում մուտքանուն, գաղտնաբառ կամ SMS կոդ։

🔐 Երբեք մի տրամադրեք բանկային զգայուն տվյալներ որևէ անձի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ