✅ Վերջին հասանելի տվյալներովհասարակության տարբեր խավերի մեջ եկամուտների անհավասար բաշխվածության ամենամեծ ցուցանիշը Թուրքիայում է (44.5%՝ 2022թ-ին), իսկ ամենացածր ցուցանիշը՝ Հայաստանում (27.2%
2023թ-ին):
✅ Դիտարկվող ժամանակահատվածում Ջինի գործակիցը բարելավվել է բոլոր երկրներում բացի Թուրքիայից։ Ընդ որում՝ Հայաստանում այն բարելավվել է ամենամեծ չափով։
📣 Եկամուտների կենտրոնացման գործակիցը (Ջինի ինդեքսը) բնակչության եկամուտների բաշխման փաստացի ծավալի շեղումն է դրանց հավասարաչափ բաշխման գծից: Հավասարաչափ բաշխման դեպքում այն հավասար է զրոյի, բացարձակ անհավասարության պայմաններում այն հավասար է հարյուրի։ Ջինիի գործակցի աճը նշանակում է անհավասարության խորացում։