USD382.48EUR445.78RUB4.8299

Սյունիքում մեկնարկել են Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աշխատանքները

Սյունիքի մարզում սկսվել է 36 կիլոմետր երկարությամբ, անգործունյա Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը, որը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների համար։

Նախագիծն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Ֆրանսիայի և Համաշխարհային պարենի ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Վերակառուցված ջրանցքը հնարավորություն կտա ավելի քան 2000 հեկտարով ավելացնել ոռոգման ենթակա տարածքները։

Ծրագրի իրականացումը խթանելու է ոչ միայն գյուղատնտեսության զարգացումը, այլև նպաստելու է սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ