USD382.48EUR445.78RUB4.8299

Կառավարությունը մի քանի ընկերությունների ազատել է մաքսային վճարներից

Կառավարության որոշմամբ մի շարք ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերություններ ստանում են մաքսային արտոնություններ։

«ԱԳՐՈ ՊՐՈՄ» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզում նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ լոլիկի մշակման համար։ Նախագծի ընդհանուր ներդրումները կազմելու են շուրջ 4.8 միլիարդ դրամ, ինչի արդյունքում կստեղծվի 225 նոր աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Իսկ «Դարոյնկ» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար իրականացնում է 1.1 միլիարդ դրամի ներդրում։ Ընկերությունն այս պահին ունի 490 աշխատակից՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ մինչև 2028 թվականը նախատեսվում է այդ թիվը հասցնել 565-ի, երբ միջին աշխատավարձը կաճի մինչև 220 հազար դրամ։

Կառավարությունը նշում է, որ այս արտոնությունները կխթանեն արտադրական ներուժի զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ