Ամփոփվեցին Koreez-Telcell մաթեմատիկական բլից մրցույթների արդյունքները: Մրցույթի երեք փուլերից յուրաքանչյուրի լավագույն 10 մասնակիցները ստացան իրենց մրցանակները: Դեռ տարեսկզբից Telcell ընկերությունը, Koreez կրթական ծրագիրը և Ա.Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը համախմբել են իրենց ուժերը՝ խթանելու սերը մաթեմատիկայի նկատմամբ:
«Մշտապես՝ մեր ամբողջ պատմության ընթացքում, կարևորել ենք կրթության դերը, նաև այն նախագծերը, որոնք նպաստում են կրթության զարգացմանը: Ուստիչէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Կարևորում ենք ոչ միայն Telcell–ի, այլ նաևընդհանրապես մեր պետության զարգացման ևապագայի համար կրթության դերը: Հատկապեսդպրոցական կրթությունը շատ խիստ կարևորնշանակություն ունի: Որակյալ կրթությունն ապահովելուէ նաև ապագայում որակյալ մասնագետներիառկայությունը մեր տարբեր-տարբեր օղակներում՝սկսած պետական կառավարման ինստիտուտներից, վերջացրած մասնավոր ընկերություններով»,-ասացTelcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Որպես տեխնոլոգիական առաջատար ընկերությանղեկավար՝ Արտյոմ Ղազարյանը փաստեց՝ լավմասնագետների կարիք մշտապես կա: Թե մասնավորհատվածը, թե ընդհանրապես տնտեսության տարբերճյուղեր նրանց անհրաժեշտությունը զգում են: Իսկ դրահամար կարևոր նախապայման է որակյալ կրթությունը: Կարևորելով առհասարակ կրթության դերը՝տեխնոլոգիական ընկերությունը խթանում էհատկապես ճշգրիտ գիտության նկատմամբ սերը:
«Մենք՝ որպես տեխնոլոգիական ընկերություն, նպաստում ենք հենց մաթեմատիկականուղղվածության զարգացմանը: Բայց բացի այդ ամենինչից՝ մաթեմատիկան հանդիսանում է հիմքն այնմնացած բոլոր գիտությունների, որի վրա հիմնվելովմարդիկ տարբեր այլ մասնագիտություններ կարող ենձեռք բերել»,–Telcell-ի գլխավոր տնօրենը:
Մաթեմատիկայի նկատմամբ սեր խթանելունպատակով տարեսկզբից մեկնարկեցին տարբերմրցույթներ: Առաջինը «Koreez-Telcell–Ֆիզմաթ» մաթեմատիկական մեծ մրցույթն էր, որինմասնակցեցին տասնյակ հազարավոր աշակերտներ: Տարվա ընթացքում անցկացվեցին նաև բլից մրցույթներ, երեխաները սմարթֆոններով որոշակի քանակությամբխնդիրներ են լուծել ու խորացրել մաթեմատիկական գիտելիքներ:
«Մենք խորապես համոզված ենք, որ մաթեմատիկանպարզապես թվեր չեն: Դա մեր կյանքի ամբողջճանապարհն ուղղորդող գիտելիք է, որն օգնում է մեզմեր ամենօրյա խնդիրները լուծելուն, զարգացնում էքննադատողական մտածելակերպ, զարգացնում էընդհանուր մտածելակերպ երեխաների մոտ: Եվ մերգլխավոր առաքելությունը դարձավ՝ կարողանալտասնյակ հազարավոր աշակերտների ցույց տալ, որնրանք էլ կարող են, նրանց մոտ էլ կստացվի«Մաթեմատիկա» առարկան և ընդհանրապես սերխթանել ու սերմանել «Մաթեմատիկա» առարկայիշրջանակներում»,–ասաց «Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանը:
Երեք բլից մրցույթների արդյունքում մասնակից ավելիքան 7000 աշակերտներից ձևավորվել են լավագույնտասնյակները՝ յուրաքանչյուր տարիքային խմբից: Մրցանակները բազմազան էին՝ խրախուսականնվերներ, պլանշետներ, նվեր քարտեր ու անլարականջակալներ: Իսկ գլխավորը՝ նրանք ստացանհրավիրատոմս՝ հոկտեմբերի 5-ին կայանալիքՀայաստանի ամենամեծ կրթականշոու-մրցանակաբաշխությանը՝ Koreez2025-ին։
Մանրամասները՝ կից տեսանյությում՝