USD382.77EUR442.18RUB4.7703

Սեպտեմբերի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) կայացրել է որոշում՝ տուգանել «Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությանը 712 910 դրամի չափով։

Հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերության «Սյունիք ՏՎ» ծրագրում հեռարձակվել են ֆիլմեր՝ առանց հեղինակային և գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերի։ Բացի այդ, ֆիլմերը ցուցադրվել են օտար լեզվով՝ առանց հայերեն թարգմանության կամ ենթագրերի, ինչը խախտում է օրենքով սահմանված կարգը։

ՀՌՀ-ն արձանագրել է, որ հեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումները՝ ծրագրեր հեռարձակելով առանց պայմանագրերի և օտար լեզվով։ Սա հիմք է դարձել կրկնվող խախտման համար ավելի խիստ տուգանքի նշանակմանը։

Նույն նիստում Հանձնաժողովը նաև որոշեց տուգանել «Հաուզ նեթ» ՍՊԸ-ին՝ 65․572 դրամով՝ առանց համապատասխան պայմանագրերի մի շարք ծրագրեր վերահաղորդելու համար։

📌 Հիշեցնենք, ՀՌՀ-ի նպատակն է ապահովել հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը, ներառյալ հեղինակային իրավունքի և լեզվական պահանջների պահպանումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ