ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Ընկերությունը տուգանվել է ընդհանուր 20 մլն դրամի չափով՝ ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և հանձնաժողովի պահանջներին ուշացած պատասխանելու համար։
Հանձնաժողովի տվյալներով՝
- Սարալանջ գյուղի 2025 թ․ ջրամատակարարման պաշտոնապես հրապարակված գրաֆիկը չի պահպանվել, ինչը խախտել է կանոնների 136-րդ կետը։
- Բացի այդ, «Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ի կողմից ուղարկված 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետներից ուշ, խախտելով կանոնների 164-րդ կետը։
Յուրաքանչյուր խախտման համար ընկերությանը նշանակվել է 10 մլն դրամ տուգանք, ընդհանուր՝ 20 մլն դրամ։