USD382.48EUR445.78RUB4.8299

Կասեցվել է «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գտնվող «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում։

Նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Թան 2%» (արտադրված 19․09․2025 թ․) նմուշը չի համապատասխանել սահմանված նորմերին՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։ Արտադրողին տրվել են հրահանգներ՝

  • խմբաքանակի իրացումը արգելելու,
  • այն շուկայից հետ կանչելու,
  • ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։

Բացի այդ, ընկերությանը հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ