USD382.77EUR442.18RUB4.7703

Հիփոթեքային հարկային վերադարձի ծավալը 2025-ին կհասնի 252 միլիոն դոլարի

Հայաստանում հիփոթեքային վարկերի տոկոսների սուբսիդավորման (եկամտային հարկի վերադարձի) ծավալը 2025 թվականին կկազմի շուրջ 252 միլիոն դոլար, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Ծրագիրը շարունակում է մնալ պահանջված. եթե մեկ տարի առաջ դրանից օգտվում էր մոտ 50 հազար քաղաքացի, ապա 2025 թվականին արդեն 62 հազար մարդ է օգտվում հարկային արտոնությունից։

Փորձագետների գնահատմամբ՝ ծրագրի աճին նպաստել է այն հանգամանքը, որ 2024 թվականի վերջին հազարավոր քաղաքացիներ շտապել են հիփոթեքային վարկեր վերցնել, որպեսզի հասցնեն օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից՝ մինչև դրա դադարեցումը Երևանի նոր կառուցվող բնակարանների համար 2025 թվականից։

Հիշեցնենք, որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը գործում է 2014 թվականից և նպատակ ունի խթանել բնակարանային շուկան և երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը։ Այնուամենայնիվ, վերջին փոփոխություններով այն դադարեցվել է Երևանի նորակառույց շենքերի համար՝ բյուջետային ծախսերի կրճատման և ծրագրի նպատակային արդյունավետության բարձրացման նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ