Հայաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր վարորդական իրավունքի փոխադարձ ճանաչման վերաբերյալ։
Այսուհետ ԱՄԷ-ում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են ազատորեն վարել տրանսպորտային միջոցներ իրենց հայկական վարորդական իրավունքներով, առանց լրացուցիչ թույլտվությունների անհրաժեշտության։
Բացի այդ, ԱՄԷ-ում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց հայկական վարորդական իրավունքները փոխանակել տեղական վարորդական իրավունքներով՝ առանց տեսական կամ գործնական քննություն հանձնելու։
Այս պայմանավորվածությունը նպատակ ունի հեշտացնել ՀՀ քաղաքացիների տեղաշարժը և աշխատանքային գործունեությունը ԱՄԷ-ում, ինչպես նաև ամրապնդել երկու երկրների համագործակցությունը տրանսպորտի և քաղաքացիների ազատ տեղաշարժի ոլորտներում։